Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գազի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է նպաստեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի նորմալացմանը: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Այս պայմանավորվածությունը կարևորագույն քայլ է իրավիճակի մեղմման ճանապարհին, որը մինչ այժմ լարված է մնում»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Իտառ-Տասս»-ը, գտնում է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Ռուսաստանը, Եվրամիությունը և Ուկրաինան այսօր Բրյուսելում պայմանավորվածություն են ձեռք բերել ուկրաինացի սպառողներին ռուսական գազ մատակարարելու, դեպի ԵՄ այն տեղափոխելու երաշխիքի և պաշտոնական Կիևի կողմից գազի պարտքի մասնակի մարման վերաբերյալ: Խոսքը գնում է մինչ 2015 թվականի մարտը մատակարարելու մասին: