Իրաքյան Քրդստանի նախագահ Մաասուդ ալ Բարզանին հայտարարել է, որ պատրաստ է լրացուցիչ ուժեր ուղարկել սիրիական Քոբանի քաղաք:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախագահի խոսքով, օգնություն կուղարկեն Քոբանիի իրենց եղբայրներին: «Մեր ազգային պարտքն է կանխել քաղաքի հայտնվելը «Իսլամական պետության» ձեռքում»,- նշել է ալ Բարզանին՝ ավելացնելով, որ հանուն Քոբանիի պաշտպանության լրացուցիչ ուժեր կուղարկվեն ցանկացած անհրաժեշտ պահի:

 

Ավելի վաղ Թուրքիան թույլատրել էր իր երկրի տարածքով քրդերին մտնել սիրիական Քոբանի քաղաք: Հոկտեմբերի 30-ին տեղեկություններ էին ստացվել, որ քրդական ուժերի 10 անդամ Թուրքիայի տարածքով արդեն մտել են սիրիական Քոբանի քաղաքի: Ակնկալվում է, որ քրդական ուժերի 150 անդամ Թուրքիայից կմտնեն սիրիական Քոբանի քաղաք՝ օգնելու «Իսլամական պետության» դեմ պայքարող քրդերին:

 

Քոբանի քրդաբնակ քաղաքն ավելի քան 40 օր է հայտնվել է ԻՊ-ի թիրախում: Ահաբեկչական կազմակերպությունը փորձում է վերահսկողություն հաստատել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաքի վրա: Շարունակվող բախումների զոհ է դարձել ավելի քան 800 մարդ, որոնցից 481-ը ԻՊ-ի անդամներ են, 302-ը՝ քրդական ուժերի ներակայուցիչներ, իսկ 21-ը՝ խաղաղ քաղաքացիներ: Նշված վիճակագրական տվյալների մեջ չեն ներառվել օդային հարվածների հետևանքով զոհվածները: Քաղաքի և մերձակա գյուղերի մոտ 300 հազար բնակիչներ ստիպված հեռացել են իրենց տներից: Նրանցից մոտ 180 հազարը փախուստի է դիմել դեպի Թուրքիա: