Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման պատրաստակամության մասին: Այս մասին հայտնել է «Նովոստի Գրուզիա»-ն:

 

«Կա Պուտինի հետ հանդիպման պատրաստակամություն, սակայն այն պետք է լավ նախապատրաստել, և այդ հանդիպմանը մենք պետք է կենտրոնանանք արդյունքի վրա»,- ասել է նա:

 

Միևնույն ժամանակ, վարչապետն ասել է, որ մոտ ապագայում նման հանդիպում ծրագրված չէ:

 

Ավելի վաղ ՌԴ նախագահի հետ հանդիպման պատրաստակամության մասին հայտարարել էր Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, ըստ նրա՝ գլխավոր թեման պետք է լինեն վրաց-ռուսական հարաբերությունների խնդրահարույց կողմերը, առաջին հերթին՝ Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը: