Արցախի Հանրապետությունը պետք է քայլեր ձեռնարկի' պարզելու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

Ըստ նրա՝ արցախյան կողմի քայլերը բացառապես կախված են Ադրբեջանի ղեկավարության կեցվածքից և իրականությունը սթափ գնահատելու՝ Ադրբեջանի կարողությունից:

 

«Մեկ անգամ ասել եմ, ևս մեկ անգամ պատրաստ եմ կրկնել, որ իրավիճակի հնարավոր սրման ամբողջական պատասխանատվությունն ընկնելու է բռնապետական Ադրբեջանի վրա»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, Ադրբեջանը, թույլ չտալով մոտենալ խոցված ուղղղաթիռին և պարզել անձնակազմի ճակատագիրը, անմարդկային կեցվածք է ցուցաբերում՝ իրականացնելով շարունակական սադրանքներ, ինչը միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես Ժնևյան կոնվենցիայի ակնհայտ խախտում է: