Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ Գյումրու քաղաքապետի մամուլի գրասենյակը ցավակցական ուղերձ է տարածել, որում ասվում է. «Այսօր' հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքը  հիրավի ցնցեց ամբողջ քաղաքը: Գյումրեցի մի ողջ ընտանիքի սարսափելի կորուստը մեր ընդհանուր վիշտն է:

 

Գիտակցելով խորը ցավը եւ սարսափելի հետեւանքները' ցավակցություն եմ հայտնում մահացածների ընտանիքներին ուհարազատներին' մաղթելով ոգու արիություն եւ համբերություն« իսկ անմեղ փոքրիկին' շուտափույթ ապաքինում:

 

Գյումրու քաղաքապետարանի եւ անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում եւ կոչ եմ անում զինվել համբերությամբ« քանզի մեղավորները անշուշտ ստանալու են արժանի պատիժ»,-նշված է Գյումրու քաղաքապետի ուղերձում:

 

Ի դեպ, մի խումբ գյումրեցի երիտասարդների նախաձեռնությամբ' կազմակերպվել էր երթ եւ մոմավառություն նվիրված այսօր Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի անմեղ զոհերի հիշատակին:

 

 

Արմենուհի Մխոյան