«ՀՀ Ազգային ինստիտուտ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամ» կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հունվարի 20-ին գրություն է ստացվել, որ ինստիտուտի տարածքում գտնվող թիվ 22 մասնաշենքի 5-րդ հարկում վերանորոգման աշխատանքների ընթացքում, նախկին ղեկավարի /մահացած է/ պահեստային սենյակում հայտնա բերվել են պայթուցիկ նյութերի մասնիկներ:

 

Մեկնած օպերատիվ և սակրավորների խմբերը նշված վայրում հայտնաբերել են 2 կգ պայթուցիկի նմանվող նյութ և ինքնաշեն պայթուցիկի նման 185 սարք: Հայտնաբերված զինամթերքը հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը: Կատարվում է հետաքննություն: