Հայաստանում ճարտարագիտական ոլորտում ներկառուցված համակարգերի մասնագետների անհրաժեշտություն կա: Այդ նպատակով Հայաստանում կիրականացվի ծրագիր, որը «Ինովացիոն վիրտուալ մոտեցումների իրականացմամբ ներկառուցված համակարգերի կուրսի զարգացումն Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում հետազոտության, կրթության և արտադրությ ան ինտեգրման համար» DESIRE ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Ճարտարապետաշինարարական և Կապի համալսարաններուոմ կստեղծի համապատասխան լաբորատորիաներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին տեղեկացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կառավարման համակարգերի ամբիոնի դոցենտ և համակարգող Ամալյա Մխիթարյանը: Ներկառուցված համակարգերի ուսուցումը հիմնականում կներդրվի կիբեռնետիկայի և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետներում:

 

DESIRE ծրագիրը հանդիսանում է եվրոպական «Տեմպուս» ընդհանուր ծրագրի բաղադրյիչներից մեկը, որն ունի իր ուրույն տեղը և ուղղված է համալսարանի կրթական ծրագրերի վերափոխմանը' մեթոդաբանական առումով և տեխնիկական հագեցվածության տեսանկյունից: Պոլիտեխնիկական համալսարանը վերջերս հիմնականում տալիս էր գիտելիքների ուժեղ տեսական բազա, սակայն թույլ էր գործնական մասը, իսկ նոր ներդրված համակարգերը հնարավորություն են տալիս բուհերի կրթական ծրագրերում համադրել ուսանողի տեսական կրթական հենքը գործնական հմտությունների և կարողությունների հետ, որո նք այսօր շատ խիստ պահանջարկ ունեն աշխատաշուկայում», - ասաց ՀԱՊՀ միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի գծով պրոռեկտոր Ռուբեն Աղդաշյանը:

 

Ծրագրի տևողությունը 3 տարի է, անցած մեկ տարվա ընթացքում կատարվել են կարիքների և հնարավորությունների ուսումնասիրություններ, իսկ հետագա երկու տարում տեղի են ունենալու ինչպես լաբորատորիաների ստեղծում, այնպես էլ դասախոսների վերապատրաստում, ծրագրերի մշակում և ուսանողների նախապատրաստում:

 

«Ծրագրի նպատակներց է հայաստանյան մասնակից հանդիսացող Պոլիտեխնիկական, Ճարտարապետաշինարարական և Կապի համալսարաններում ներկառուցված համակարգերի ուսուցման համար լաբորատորիաների ստեղծումը: Այս տարի լաբորատորիան արդեն կստեղծվի, եթե չառաջանան խնդիրներ՝ հաշվի առնելով, որ սարքավորումները հիմնականում ներկրվում են արտերկրից», - ասաց Ամալյա Մխիթարյանը:

 

Հայաստանում իրականացվող ծրագրի համակարգողը հավելեց, որ ծրագրի շրջանակում Հայաստանում կստեղծվեն հեռավար ուսուցման համար նախատեսված լաբորատորիաներ, ինչը նշանակում է, որ Հայաստանի այլ քաղաքներում գործող համալսարաններից կամ այլ երկների համալսարաններից ուսանողները համակարգչի միջոցով կարող են միանալ համակարգին և հեռավար ուսուցման ընթացքում փորձեր կատարելիս կիրառել տեղադրված սարքավորումները: Նույնը տեղի է ունենալու Վրաստանում և Ուկրաինայում, իսկ ծրագիրը կոորդինացնում և իրենց փորձը հաղորդում են մի շարք Եվրոպական համալսարաններ: