Հունվարի 31-ին, ժամը 01.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով և այլ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նա բժիշկներին հայտնել է, որ «Էրեբունի» թանգարանի մոտ իրեն դանակահարել են:

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Էրեբունու և Մաշտոցի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 30-ին, ժամը 22.30-ին, 1975 թ. ծնված Կարինե Ե.-ի տանը, վիճաբանության ժամանակ, 1989 թ. ծնված Էդգար Զ.-ն դանակով երկու անգամ հարվածել է Գևորգ Ս.-ի մեջքի շրջանին: Էդգար Զ.-ն ձերբակալված է:

 

Քննությունը շարունակվում է: