Փարիզի եւ մայրաքաղաքի տարածաշրջանի երկնքում արդեն մեկ շաբաթ Է, ինչ գրանցվում Է առողջության համար վնասակար PM 10 մասնիկների պարունակության բարձր մակարդակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ծխամշուշի պատճառով քաղաքի իշխանությունները դիմել են վճռական միջոցների՝ մարտի 23-ից սահմանափակելով ավտոտրանսպորտի երթեւեկ ությունը՝ զույգ-կենտ համարանիշների համակարգի համապատասխանությամբ: Այսպիսով, մարտի 23-ին Ֆրանսիայի մայրաքաղաքի ճանապարհներ կարող են դուրս գալ սոսկ այն ավտոտերերը, որոնց ավտոմեքենաների համարանիշները վերջանում են կենտ թվով:

 

Բացառություններ են արվում տաքսիների, շինարարական բեռնատարների, Էլեկտրամոբիլների համար: Իշխանություններն այս միջոցին են դիմում պատմության մեջ երրորդ անգամ. ավելի վաղ կայուն ծխամշուշի պատճառով համանման ռեժիմ Էր սահմանվել 1997 եւ 2014 թվականներին:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նոր կանոնի կատարմանը խստիվ կհետեւեն ոստիկանական պարեկները: Ընդամենը վերահսկողության համար մոբիլիզացվել են իրավապահ մարմինների 750 աշխատակիցներ: