Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում իր թիմի'«Բարսելոնայից» կրած պարտությանը և նշել, որ խաղի ելքը վճռեց Լիոնել Մեսսին:

«Հանդերձարանում բոլորը վշտացած էին արդյունքից: Չէինք ցանկանում զիջել, փորձում էինք գնդակին տիրել և խաղը վերահսկել: Ամեն ինչ վատ չէր դասավորվում, սակայն հանդիպման ելքը վճռեց Մեսսիի տաղանդը: Դժվար է 3:0 հաշվով պարտությունն ընդունել, այն չի արտահայտում այն ամենը, ինչ տեղ էր ունենում դաշտում: Ցանկանում էինք շատ տիրել գնդակին, որովհետև «Բարսելոնայի» դեմ կա՛մ պետք է պաշտպանվել, կա՛մ վերահսկել խաղի ելքը: Ավելի լավ է նրան զրկել գնդակից»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է AS-ը: