Ատամնաբույժների համար ամսական 80 հազ. դրամը ցածր է՝ այլ ոլորտների վճարած հարկերի համեմատ: Այդ մասին այսօր՝ փետրվարի 6-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին:

Տ. Սարգսյանը նշեց, որ հասարակությունից դժգոհությունն եր են ստացել, որ ատամնաբուժարանները աշխատում են բարձր շահութաբերությամբ, բայց հարկեր քիչ են վճարում, ինչն անարդարացի է: «Մեկ շնչին ընկնող ատամնաբուժարաններով ու ատամնաբույժներով Հայաստանն աշխարհում առաջիններից է, այլ երկրներից գալիս են այստեղ՝ ատամը բուժելու, քանի որ ծառայության որակը բարձր է»,- ասաց Տ. Սարգսյանը:

Նրա համոզմամբ՝ հիմնական դժգոհողները բիզնեսի կազմակերպիչներն են, թեեւ չբացառեց, որ նորից ամեն ինչ նորից կհաշվարկեն: