Համացանցում տարածվել է մի լուսանկար, որտեղ արգենտինացի կարդինալ Բերգոլիոն, որն արդեն Հռոմի նոր Պապ Ֆրանցիսկն է, լվանում եւ համբուրում է փոքրիկ, հիվանդ երեխայի ոտքերը: Շատերը սա պարզապես արարողակարգ կամ քարոզչություն կհամարեին, եթե հայտնի չլիներ, որ Հռոմի նոր Պապը բավական համեստ կենցաղով ապրող մարդ է, որ կարդինալ եղած տարիներին անգամ նա երթեւեկել է ավտոբուսով, ինքն է պատրաստել իր կերակուրը, հոգ է տարել աղքատների մասին:
Հետեւաբար, եթե սա անգամ արարողակարգ կամ քարոզչություն է, ապա պարզապես կյանքով, կենցաղով ամրագրված, ինչպես հայ քաղաքական մտքի կարդինալներից մեկը կասեր՝ խոսքի եւ գործի սկզբունքով ամրագրված քարոզչություն է:
Ինչ խոսք, հայության համար կարծես թե կարեւորը ոչ թե բարձրաստիճան հոգեւորականի այդ օրինակելի կենցաղն է՝ հատկապես հայ հոգեւորականների կենցաղային անօրինակ շքեղության համեմատ, այլ այն, որ նա 6 թե 7 տարի առաջ Թուրքիայից պահանջել է ճանաչել հայերի ցեղասպանոթյունը: Դա էլ իհարկե կարեւոր է, որովհետեւ չնայած հոգեւոր ոլորտին, Վատիկանն աշխարհում այդուհանդերձ ունեցել է եւ ունի քաղաքական զգալի դերակատարում: Այդ իմաստով, հատկապես հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Հռոմի նոր Պապի ֆիգուրը դառնում է հետաքրքրական:
Բայց, պետք է երեւի թե նկատել, որ մեր ժամանակներում պակաս կարեւոր չէ նաեւ կյանքի հոգեւոր արժեքների մասսայականացումը, ինչում գերկարեւոր նշանակություն ունի նաեւ բարձրաստիճան հոգեւորականների տեսակը, վարքը, կենցաղը: Դա ձեռք է բերում հանրային եւ անգամ պետական ռազմավարական նշանակություն, հատկապես այն ազգերի համար, որոնք գտնվում են հասարակարգային անցման փուլում եւ լռվել են այդ փուլերի միջեւ՝ արժեքային վակուումի պայմաններում:
Այդ իմաստով, հետաքրքրական ու արդիական է դառնում հարցը, թե ում ոտքերն են լվանում հայ բարձրաստիճան հոգեւորականներից շատերը, ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրառել էր հայտնի գրող, հրապարակախոս, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը:
Հայ բարձրաստիճան հոգեւորականներից շատերն առայժմ կարողանում են մի բան լավ լվանալ՝ հասարակության ուղեղը, փորձելով ծառայել իշխանությանը դավադրապաշտության փրկարար տեսությունը կրոնա-բարոյական ասպեկտներով խորացնելու հարցում:
Բայց, կան իհարկե հայաստանցի բարձրաստիճան հոգեւորականներ, որոնք օրինակ սեփական Բենթլին կլվանան, թեեւ ավելի շուտ լվալ կտան՝ քանի որ բիզնեսմենի համար ժամանակը թանկ է: Իսկ հայաստանցի հոգեւորականներից շատերը սովորական բիզնեսմեն են:
Պարզապես հրաշալի կլիներ, եթե Հայ առաքելական եկեղեցին դիրքորոշում հայտներ այդօրինակ հոգեւորականների հանդեպ եւ նրանց պարզապես հեռացներ եկեղեցու կառավարման մատույցներից, որովհետեւ 21-րդ դարում, ներքին ու արտաքին սոցիալ-մշակութային ու անգամ տնտեսա-քաղաքական մարտահրավերների պարագայում Հայ Առաքելական եկեղեցին որպես եզակի ցանցային կառույց հայ իրականության մեջ ունի ահռելի, ռազմավարական նշանակության դերակատարություն՝ բայց ոչ Բենթլիներով, Երեւանի կենտրոնում կառուցվող կաթողիկոսական նստավայրով եւ այլ նյութապաշտական եւ կոմֆորմիստական հավակնություններով, այլ ժամանակին ու մարտահրավերներին համարժեք արժեքներով, մտքերով ու գաղափարներով:
Բայց այդ դիրքորոշումը չկա: Ըստ երեւույթին, կառավարման մատույցներում այդպիսի դիրքորոշում արտահայտող մարդ չի մնացել, եւ այդ մատույցներից արդեն իսկ հեռացվել են բոլոր նրանք, ովքեր անհաղորդ էին գերժամանակակից ավտոպրոմի ձեռքբերումներին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ նշանակվեց իր պաշտոնին, հայտարարեց, որ աղքատության լրջագույն խնդիրներ ունեցող երկրում քրիստոնեավարի չէ ուժ եւ հարստություն ցուցաբերելը: Թվում էր, որ դա սկիզբ կդառնար, որպեսզի գոնե պետական մակարդակով արդիականացվի Հայ Առաքելական եկեղեցու արժեքավոր ցանցը, եւ իշխանությունը եկեղեցին ներգրավի ոչ թե իր, այլ հասարակության, պետության շահի սպասարկման գործին:
Բայց, թե վարչապետն ինքը, թե պետության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենք են կանգնում ու սատարում հոգեւորականների, որոնք աղքատության լրջագույն խնդիրներ ունեցող երկրում աչքի են ընկնում լուրջ կարողություններով, իսկ հասարակությանն էլ նետում՝ ձեր ինչ գործ:
Այդ դեպքում գուցե ավելի լավ է, որ հայ հոգեւորականները չեն լվանում շարքային քաղաքացիների ոտքերը՝ բառի թե բուն, թե պատկերավոր իմաստով, որովհետեւ դժվար է պատկերացնել, թե հանրությունից ինչ գին կուզեին այդ ծառայության համար:
Ինչն են լավ լվանում հայ հոգեւորականները
15:46 - 14.Մարտ.2013
Առաջարկում ենք նաև
28/03/13 16:06
Վարչապետի տուն-տունիկը
07/03/13 22:47
Ինչն է լավ ստացվում Տիգրան Սարգսյանի մոտ
26/02/13 21:42
Տիգրան Սարգսյանն արձագանքել է վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի հնարավոր նշանակման մասին լուրերին
12/02/13 21:05
Ո՞ւմ ասածներին հավատալ՝ վարչապետի՞, թե՞ պատգամավորի
07/02/13 01:20
Տիգրան Սարգսյանը ձեռնոց է նետում Բահրեյնի սուլթանին
04/02/13 13:06
Կարծում եմ վրչոյի այս հայտարարությունից հետո Հայաստանից թողել-գնալը ուղղակի թասիբի հարց ա
01/02/13 14:32
Վարչապետը կորցրել էր առաջընթացը
30/01/13 01:26
«Վարչապետը կատաստրոֆա է, ի՞նչ վարչապետ»
24/01/13 15:10
Ծուռ հայելիների կառավարությունը
23/01/13 13:49
Տեսակների պայքար
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան