Հայաստանի վարչապետի հարցը կարծես թե անակտուալ է դառնում: Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանը կարծես մտադիր չէ պաշտոնանկ անել Տիգրան Սարգսյանին: Հարցը միայն այն է, թե արդյոք Տիգրան Սարգսյանը երկրորդ «հնգամյակում» նոր քաղաքականություն է վարելու, թե Սերժ Սարգսյանին ներկայինս էլ է ձեռնտու:
Դեռեւս նախընտրական պայքարի ժամանակ Սերժ Սարգսյանը գովել է ներկայիս կառավարության քաղաքականությունը՝ հայտարարելով, որ այն ճիշտ ճանապարհի վրա է: Վարչապետը նույնպես գոհ է՝ որպես առաջընթաց նշելով ապահովագրության, կադաստրի ու բջջային կապի ոլորտում հաջողությունները: Աճում են նաեւ նրա ու նրա կնոջ անձնական եկամուտները: Բանկերը նույնպես գոհ են, որոնք այս ընթացքում մի քանի տասնյակ մասնաճյուղեր են բացել եւ վերահսկողության տակ վերցրել երկրի գրեթե ողջ ֆինանսական հոսքերը:
Դժգոհ է միայն ժողովուրդը, որի կենսամակարդակը ոչ մի կերպ չի ցանկանում բարձրանալ: Հնարավոր է պատճառն այն է, որ կառավարության նույնիսկ ամենասոցիալական քաղաքականությունն ուղղված է ոչ թե ժողովրդին, այլ այն ենթակառուցվածքներին, որոնք սպասարկում են նրան, ու որոնցում պաշտոնյաները բաժնետերեր են:
Օրինակ, այսօր վարչապետը հայտարարել է, որ մտադիր չէ բարձրացնել անապահով ընտանիքների նպաստները, սակայն պատրաստ է վճարել նրանց երեխաների կրթության համար: Դա նշանակում է, որ պետական փողերը կհոսեն ոչ թե կոնկրետ մարդու գրպան, այլ հերթական բուհի բյուջե: Գազի ծախսի փոխհատուցումը վճարվում է ոչ թե մարդուն, այլ ուղիղ Հայռուսգազարդին: Գլխավորն այն է, որ մարդկանց գրպանը ոչինչ չմտնի:
Վերլուծաբանները պնդում են, որ Ռուսաստանն ու Արեւմուտքը պայքարում են Հայաստանում վարչապետի տեղի համար: Ասում են, որ Մոսկվան ցանկանում է այդ աթոռին տեսնել «իր» մարդուն, այլ ոչ թե «արեւմտամետ» Տիգրան Սարգսյանին:
Սակայն, ըստ ամենայնի, Արեւմուտքը նույնպես ջանադրաբար չի աջակցում Տիգրան Սարգսյանին, չվստահելով նրա ներուժին: ԱՄՆ նրա շրջագայությունից հետո, որը կազմակերպել էր Ջոն Հեֆերնը, նկատելի է Տիգրան Սարգսյանի՝ որպես հուսալի գործընկերոջ նկատմամբ ԱՄՆ շահագրգռվածության նվազումը: Դա նախեւառաջ դրսեւորվում է Կարֆուր սուպերմարկետի հարցում, որին վարչապետը հրապարակայնորեն խոստացել է մտնել Հայաստան: Սակայն վերջերս դեսպան Հեֆերնը ստիպված էր հիշեցնել վարչապետին Կարֆուրի հաշվով: Վարչապետը չի պատասխանել:
Ըստ ամենայնի, Տիգրան Սարգսյանին միայն Սերժ Սարգսյանն է վստահում, որին ձեռնտու է արեւմտամետ լիբերալ իմիջով վարչապետ ունենալը, որն իրականում ամրապնդում է մենաշնորհային-օլիգարխիկ համակարգը եւ Հայաստանը դարձրել է «բանկային» կղզյակ տարածաշրջանում:
Սակայն Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանին պետք է նաեւ տնտեսական ինտեգրացիայի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները քաղաքավարի մերժելու համար: Միակ բանը, որ մինչ այժմ գրանցվել է Տիգրան Սարգսյանի ակտիվում, հիմնավորված ու ժամանակին Մոսկվային մերժելու ունակությունն է:
Ինչն է լավ ստացվում Տիգրան Սարգսյանի մոտ
22:47 - 7.Մարտ.2013
Առաջարկում ենք նաև
28/03/13 16:06
Վարչապետի տուն-տունիկը
14/03/13 15:46
Ինչն են լավ լվանում հայ հոգեւորականները
26/02/13 21:42
Տիգրան Սարգսյանն արձագանքել է վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի հնարավոր նշանակման մասին լուրերին
12/02/13 21:05
Ո՞ւմ ասածներին հավատալ՝ վարչապետի՞, թե՞ պատգամավորի
07/02/13 01:20
Տիգրան Սարգսյանը ձեռնոց է նետում Բահրեյնի սուլթանին
04/02/13 13:06
Կարծում եմ վրչոյի այս հայտարարությունից հետո Հայաստանից թողել-գնալը ուղղակի թասիբի հարց ա
01/02/13 14:32
Վարչապետը կորցրել էր առաջընթացը
30/01/13 01:26
«Վարչապետը կատաստրոֆա է, ի՞նչ վարչապետ»
24/01/13 15:10
Ծուռ հայելիների կառավարությունը
23/01/13 13:49
Տեսակների պայքար
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան