Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հեռախոսազրույցը կայացել է կողմերի միջեւ պարբերական բնույթ կրող շփումների շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների օրակարգի կարեւոր հարցեր եւ մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Կողմերը նաեւ պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել Մոսկվայում՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների օրակարգի հարցերն ավելի մանրամասն քննարկելու համար:
Օգտվելով առիթից՝ ՌԴ վարչապետն իր լավագույն բարեմաղթանքներն է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: