ԱՄՆ պաշտպանության նախարարությունը անհանգստացած է ռուսական սուզանավերի հայտնվելով այն ջրերում, որտեղով անցնում են ԱՄՆ-ին համացանցով և հեռախոսակապով ապահովող օպտիկամանրաթելային մալուխները: Այս մասին հաղորդում է New York Times-ը:

 

Պարբերականի տվյալներով՝ Պենտագոնում մտահոգվում են, որ լարվածության աճի կամ երկու երկրների միջև հակամարտության դեպքում մալուխները կարող են վնասվել ռուս զինվորականների կողմից՝ արևմտյան երկրների քաղաքացիներին ու իշխանություններին առանց կապի թողնելու համար:

 

Ըստ պարբերականի՝ Պենտագոնն ու ԱՄՆ հետախուզական գերատեսչությունները նման սպառնալիքների մասին տեղեկությունը պահում են խիստ գաղտնի և հրապարակավ չեն քննարկում: