Վլադիմիր Պուտինը փաստացի խոստովանեց եվրասիական գաղափարի անկենսունակությունը: Հենց դա է վկայում ՖՍԲ-ին Պուտինի տված հանձնարարականը՝ պաշտպանել եվրասիական ինտեգրացիան: Եթե ինտեգրացիան պետք է պաշտպանվի հատուկ ծառայությունների միջոցով՝ որոնց գործունեության առանձնահատկություններն ու մեթոդները հայտնի են, ապա թերեւս կարելի է պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ ինտեգրացիան:
Այսինքն, գաղափարի հեղինակները այնքան թույլ են փաստարկների առումով, որ նրանց վերջին փաստարկը մնացել է ուժը՝ ՖՍԲ-ն:
Խորհրդային գաղափարն էլ երկար ժամանակ պահպանվում եւ պաշտպանվում էր ուժով, այն ժամանակ՝ ԿԳԲ-ով: Սակայն այդ մեթոդը որեւէ հաջողության չբերեց: Տարիներ շարունակ եղան ռեպրեսիաներ, տասնյակ հազարավոր, գուցե հարյուր հազարավոր մարդիկ կորցրին իրենց երիտասարդությունը, տուժեցին ընտանիքներ, խեղվեցին ճակատագրեր, բայց Խորհրդային գաղափարը միեւնույն է տապալվեց եւ այդ գաղափարի վրա կառուցված պետությունն այլեւս չկա:
Որովհետեւ որեւէ գաղափար հնարավոր չէ պահել ուժով: Ուժով լուծվում են ընդամենը քաղաքական խնդիրներ կամ աշխարհաքաղաքական շահեր են բավարարվում: Դրա վկայությունն է նաեւ այն, որ անարդյունավետ են այս կամ այն երկրում ուժային միջոցներով ժողովրդավարություն հաստատելու փորձերը: Օրինակ Իրաք, Աֆղանստան: Զինուժն այդ երկրներում լուծում է ընդամենը քաղաքական կամ աշխարհաքաղաքական ներկայության հարց, իսկ ժողովրդավարական գաղափարները շարունակում են այդ երկրների հասարակությունների համար մնալ խորթ:
Եվրասիական գաղափարի պարագայում, փաստացի առաջարկվում է ոչ թե այն պահել, այլ ստեղծել ուժով: Այդ ամենն առավելագույնը կարող է հանգեցնել ռեպրեսիաների հերթական մի ժամանակաշրջանի, որոնք սակայն չեն կարող փրկել Եվրասիական գաղափարը:
Այն կամ պետք է գրավիչ լինի ինքնին՝ այն պետությունների համար, որոնց առաջարկվում է դա, կամ գաղափարն ուժով պահելու փորձերը վաղ թե ուշ դատապարտված են անհաջողության, ինչպես այդօրինակ այլ փորձերը անցյալում կամ ներկայում աշխարհի որեւէ հատվածում:
Ինտեգրացիան հաջողությամբ տեղի է ունենում այն դեպքում, երբ դրա մասնակից սուբյեկտներին առաջարկվում են փոխադարձաբար շահեկան, արժանապատիվ պայմաններ, որոնք եթե անգամ ենթադրում են ինքնիշխանության որեւէ սահմանափակում, ապա այսպես ասած համահավասարության սկզբունքով, ոչ թե ի նպաստ ինտեգրացիայի «հոր» կամ «կնքահոր», որի համար գաղափարն ընդամենը մյուս սուբյեկտների հանդեպ լրացուցիչ լծակներ ձեռք բերելու ինքնանպատակ միջոց է:
Մոսկվային արժե խորհել այդ մասին: ՖՍԲ-ով պաշտպանված կամ պարտադրված եվրասիական ինտեգրացիան տանելու է ոչ թե առաջ, այլ հետ, այսինքն ժամանակից էլ ավելի հետ է գցելու առանց այդ էլ հետ մնացած դրա սուբյեկտներին: Եթե վերջին փաստարկը մնացել է ՖՍԲ-ն, կամ բանը հասել է ուժային լծակներին, ապա միգուցե ավելի լավ է ժամանակի մեջ էլ ավելի հետ ընկնելու փոխարեն, պարզապես հրաժարվել եվրասիական անկենսունակ գաղափարից ու անցնել առաջ:
Եվրասիական գաղափարի վերջին հանգրվանը
10:10 - 16.Փետրվար.2013
Առաջարկում ենք նաև
31/01/22 17:59
Պակիստանը կարող է քննարկել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը. Greek City Times
19/11/18 10:25
Տականքների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է և եկեղեցին
03/11/18 18:07
Յուրի Վարդանյանը իր վերջին հանգրվանը պետք է ունենա Կոմիտասի անվան պանթեոնում. ՀՀ նախկին վարչապետ
07/04/17 17:08
«Իսլամիստ ծայրահեղականների» վերջին հանգրվանը` Ադրբեջան
24/07/14 14:21
Վերջին հանգրվանը՝ հատակը
18/04/14 14:55
Մաքսային միությանը կամ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցերը կհստակեցվեն ապրիլի վերջին
03/04/14 10:47
Մայիսի վերջին կավարտվի Եվրասիական միության պայմանագրի հետ կապված աշխատանքը. Ղազախստանի ԱԳՆ
05/12/13 10:40
Սահմանադրական պայքարի վերջին հանգրվանը
27/02/13 12:27
Գզվռտոց՝ իշխանության վերջին հանգրվանը
Ամենադիտված
Լրահոս
15:18
Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններ
14:59
Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբան
10:16
«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը
08:40
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
18:16
Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
09:05
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
08:35
«Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան
08:15
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
08:08
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
17:00
Պարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվում
15:44
Լևոն Քոչարյանի ձերբակալված օգնականը բացատրում է, թե ինչ միջադեպ է եղել լրագրողի հետ (տեսանյութ)