«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի զորամասերից մեկում։

 

Ժամկետային զինծառայողները վիճաբանել են, որն ավարտվել է սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանությամբ։

 

Մեր այս տեղեկությունը հաստատեցին նաև Քննչական կոմիտեից՝ տեղեկացնելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, և սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի մեկ այլ զինծառայող։