Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1 հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ որոշեց.

Աշոտ Գիզիրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ ինքը հանդիպել է Աշոտ Գիզիրյանի հետ: «Նա այս դիմումը ներկայացրել է իր սեփական նախաձեռնությամբ, և սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ տարածվել է տեղեկություն, որն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց վարչապետը: