Նախաքննական մարմինը արձանագրել է, որ Սերգեյ Ասատուրովի գործողություններում բացակայում են զանգվածային անկարգություններին մասնակցելու հանցակազմը: Սա լավ նորություն է, բայց սրանով ևս մեկ անգամ փաստվեց, որ Հայաստանում ազատ արտահայտվելու համար մարդիկ ենթարկվում են ճնշումների, ինչն, իհարկե, Սերգեյ Ասատուրովի պարագայում բարեհաջող տապալվեց:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:

Հիշեցնենք, որ անհնազանդության ակցիայի ժամանակ Երևանի Բաղրամյան պողոտայից 2022 թվականի մայիսի 3-ին, կարմիրբերետավորները բերման էին ենթարկել Սերգեյ Ասատուրովին։

Նա մեղադրվում էր զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։

Նշենք՝ Սերգեյ Ասատուրովը նաև ՀՀ ուժային եռամարտի հավաքականի գլխավոր մարզիչն է։