Արգենտինայի Ռոսարիո քաղաքում բնական գազի արտահոսքից պայթել է 10 հարկանի բնակելի շենք, որի հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 63 մարդ, որոնցից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Եվս 19 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասնին հայտնում է Agence France-Presse-ը:

Տասնյակ մարդիկ փակված են մնացել շինության վերին հարկերում: Նրանց փրկելու փորձեր են անում փրկարար ծառայության աշխատակիցները:

Պայթյունի պատճառով տարհանվել է թաղամասի ողջ կենտրոնական հատվածի բնակչությունը, քանի որ հարակից շինությունները նույնպես տուժել են պայթյունից, և փրկարարները նոր փլուզումների վտանգ են կանխատեսում: Քաղաքի կենտրոնական հատվածում դադարեցվել է գազի մատակարարումը: