Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի կոալիցիան համաձայնվել է մասնակցել Ժնևում միջազգային խաղաղ բանակցային գործընթացին. գրում է The New York Times-ը:

 

Կոալիցիոն ուժերը հայտարարություն են տարածել, որում ասված է, որ իրենց թվարկած պայմանների կատարման դեպքում ընդդիմությունը կհամաձայնվի մասնակցել բանակցություններին, որի արդյունքը պետք է դառնա երկրում քաղաքական փոփոխությունների ի հայտ գալը:
Փաստաթուղթը պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին:

 

Նշենք, որ ավելի վաղ սիրիական ընդդիմությունը հայտարարել էր, որ մտադիր չէ մասնակցել բանակցություններին այնտեղ Իրանի պատվիրակության ներկայության պարագայում: Նրանք հույս են հայտնում, որ բանակցությունների ընթացքում կնշվեն Բաշար Ասադի հեռանալու մոտակա ժամկետները: