Նոյեմբերի 15-ին`ժամը 21.28-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դրոյի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող հացի գործարանում:

 

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.48-ին, մարվել՝ 22.20-ին:

 

Հացի գործարանում՝ հացաթխման արտադրամասում, այրվել է արդյունաբերական հոսքագիծը: