Նոյեմբերի 26-ին` ժամը 03.03-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի թիվ 5 փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Ս. Շ.-ին պատկանող «Աուդի 80» մակնիշի 02 ՍՏ 903 պետհամարանիշով ավտոմեքենայի արջևի անիվը:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: