Հունվարի 23-ին' ժամը 18.33-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի մոտակայքում (30-րդ կմ-ում) տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

 

Պարզվել է, որ բախվել են «Վազ-2107» մակնիշի 20SS213 (վարորդ՝ Գ. Ս., ծնվ.1965թ.), «ԿԻԱ» մակնիշի , «Լեքսուս» մակնիշի 88TT101 (վարորդ՝ Ա. Ա., ծնվ.1961թ.), «Միթսուբիշի» մակնիշի 34LV029 պետհամարանիշներով (վարորդ՝ Վ. Գ., ծնվ.1980թ.) ավտոմեքենաները, ինչից «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակից:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Երևանի «Սրբ.Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: