Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում մշակութային հողի վրա տեղի է ունեցել սպանություն: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Ուրալի Իրբիտ քաղաքում գրականության նախկին ուսուցիչը սպանել է իր գործընկերոջը, երբ նրանք ընթրիքի ընթացքում սկսել են քննարկել գրականության ժանրերի կարևորությունն ու առանձնահատկությունները:

 

Ըստ ռուս իրավապահների՝ խոսակցությունը հասել է մարդասպանության, երբ 63-ամյա տղամարդը 53-ամյա նախկին ուսուցչին ասել է, որ իսկական գրականություն կարող է համարվել միայն արձակը: