Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել է օրենք, որը սահմանափակումներ է մտցնում համացանցի օգտագործման ոլորտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը: Նոր օրենքի համաձայն' տրանսպորտի, ծովագնացության և հաղորդակցության նախարարություններն իրավունք են ստանում առանց դատական որոշման փակել մուտքը դեպի ցանկացած ինտերնետային կայք: Օրենքն ընդուվել է փետրվարի 5-ի երեկոյան' պատգամավորների քվեարկությամբ և ուղարկվել նախագահին հաստատման համար:

 

Այս օրենքն արդեն իսկ քննադատության է արժանացել ԵԱՀԿ-ի կողմից: Կառույցի ներկայացուցիչները նշել են, որ այն դեմ է մարդու իրավունքներին և ազատություններին: