Ծանոթացեք անցնող օրվա կարևորագույն իրադարձություններին. mediamall.am
Օբաման անձամբ է հայտարարել ՌԴ-ի դեմ կիրառվող նոր պատժամիջոցների մասին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անձամբ է հայտարարել Ռուսաստանի դեմ կիրառվող նոր պատժամիջոցների մասին: Այս մասին հայտնում է itar-tass-ը։
Նա նշել է, որ Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու հարցում ՌԴ-ից հստակ գործողություններ է ակնկալում, այլ ոչ թե միայն խոսքեր, սակայն Ռուսաստանը մինչև հիմա ոչ մի այդպիսի քայլ չի արել:
«Հաշվի առնելով Ուկրաինայում շարունակվող բռնությունները՝ ես հաստատել եմ ռուսական մի շարք խոշորագույն ընկերությունների և ֆինանսական ինստիտուտների նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ: Մեր դաշնակիցների հետ ես մեկ անգամ չէ, որ հայտնել եմ, որ Ռուսաստանը պետք է կանխի զենքի և ահաբեկիչների՝ Ուկրաինայի սահմանի հատումը, որ ՌԴ-ն պետք է կոչ անի անջատողականներին ազատել գերիներին և աջակցի զինադադարը, որ Ռուսաստանը պետք է ձգտի և ամեն ինչ անի բանակցությունների հասնելու համար և համաձայնի դիտորդների տեղակայմանը սահմանին: Մենք ցանկանում ենք կոնկրետ գործողություններ տեսնել, այլ ոչ թե պարզապես խոսքեր»,-հայտնել է Օբաման:
***
ԼՂ սահմանին ծառայությունն ուժեղացնելու միջոցառումներ են իրականացվում. Սեյրան Օհանյան
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատարությունը ԼՂ սահմանին համապատասխան միջոցառումներ է իրականացնում' առաջին գծում ծառայությունն ուժեղացնելու, հակառակորդի հնարավոր ներթափանցման ուղիները բացահայտելու և ականապատման միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ: Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը' պատասխանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցադրմանը, թե ինչպիսի՞ն է իրավիճակը Քարվաճառում և Լեռնային Ղարաբաղի սահմանագծում:
Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ դիվերսանտների հայտնաբերման միջոցառումներն ամբողջությամբ իրականացված են և ներթափանցած անձինք հայտնաբերված: «1994 թվականի զինադադարի պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի վարած քաղաքականության' դիպուկահարների կրակոցների և դիվերսիոն գործողություննների հետևանքով լարվածություն է առաջացել Լեռնային Ղարաբաղում, իսկ ներկայումս այդ լարվածությունը տեղափոխվել է նաև Հայաստանի հյուսիս-արևելյան սահման' Տավուշի մարզ: ԼՂ Պաշտպանության բանակից վերջերես տեղեկություններ հայտնեցին Քարվաճառի հատվածում հն արավոր ներթափանցման դեպքերի վերաբերյալ: Վերջին ժամանակահատվածում նաև որոշակի հետքեր կային, և ՊԲ հրամանատարության կողմից ձեռնարկվել էր նման ներթափանցումները բացահայըտելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ: Համագործակցելով նաև Ազգային անվտանգության ծառայության հետ' բանակի ստորաբաժանումները հայտնաբերել էին այդ խմբի մեկ անդամին, որից հետո համապատասխան միջոցառումներ իրականացվեցին ու բացահայտվեցին խմբի բոլոր անդամները, որոնք եղել էին Քարվաճառում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Օհանյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով' ազգաբնակչության մոտ որոշակի մտավախություն է առաջացել, որ Լեռնային Ղարաբաղի 17-ամյա քաղաքացու սպանության մեջ կասկածվում է դիվերսիոն խմբի անդամներից մեկը, ով վերջինն էր հայտնաբերվել: Պաշտպանության նախարարը նշեց, որ բնակչության շրջանում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ բանակն իր առջև դրված խնդիրը լուծում է:
***
Չի կարելի Ուկրաինայում թափվող արյան պատասխանատվությունը գցել ուրիշների ուսերին. Պուտին
Այն երկրները, որոնք մղում են Ուկրաինային լուրջ հետևանքների և փլուզման, իրավունք չունեն այդ ամենի պատասխանատվությունը տեղափոխել ուրիշների ուսերին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այդ մարդիկ, ովքեր մղում են երկիրը նման զարգացումների, երբեք չպետք է մոռանան, որ ուկրաինացի զինվորների արյունը, և դիմադրություն ցույց տվող զինյալների ու քաղաքացիների արյունն առաջին հերթին իրենց ձեռքում է: Մայրերի, այրիների, որբերի արցունքներն իրենց խղճի վրա են, և նրանք բարոյական իրավունք չունեն գցել այդ պատասխանատվությունը ուրիշների ուսերին»,- ասել է նախագահը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել մի շարք ռուսաստանցիների և խոշոր ընկերությունների նկատմամբ։
***
Պաղեստինցի զոհերի թիվը հասնում է 230-ի
Իսրայելական ռմբակոծության հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը հասել է 227-ի, իսկ վիրավորներինը՝ 1685-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, անցնող մի քանի ժամերի ընթացքում իսրայելական ռմբակոծության հետևանքով Գազայի հատվածում ավելի քան 30 տներ հիմնահատա կ ավերվել են: Գազայի հատվածի տարբեր ուղղություններով ռմբակոծության հետևանքով հուլիսի 17-ի վաղ առավոտյան 4 պաղեստինցի է զոհվել:
Հուլիսի 16-ին իսրայելական ռմբակոծության հետևանքով Գազայի ափին զոհվել են ֆուտբոլ խաղացող 4 երեխա: Համացանցում տարածվել են նրանց լուսանկարները: Պարզվել է, որ նրանք միևնույն ընտանիքի երեխաներ են:
Ավելի վաղ Իսրայելը համաձայնել էր մի քանի ժամով դադարեցնել կրակը' Գազայի հատվածում մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Բանակի ղեկավարությունը նշել է, որ կհետևի այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին:
Իսրայելական աղբյուրների տեղեկացմամբ, նախօրեին Իսրայելի ուղղությամբ արձակվել է 103 հրթիռ: Մինչև այժմ տեղեկություններ կան, որ ռազմական գործողությունների հետևանքով մեկ իսրայելցի է զոհվել, ավելի քան 20-ը վիրավորվել են:
***
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ է գրանցվել
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հուլիսի 10-ից մինչև 16-ն ընկած ժաանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ: Երկրաշարժերից 4-ը տեղի են ունեցել Թուրքիայի տարածքում: Հուլիսի 10-ին Բուլանիկ քաղաքից 33 կմ դեպի հարավ գրանցվել է 4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում:
Հաջորդ օրը 3 բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ է տ եղի ունեցել' Վան քաղաքից 27 կմ դեպի հարավ-արևմուտք և Ագրի քաղաքից 24 կմ դեպի հյուսիս-արևելք: Հուլիսի 15-ին նույն ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է գրանցվել Դողուբայազետ քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հուլիսի 13-ին տեղի ունեցած 4 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանում՝ Շաքի քաղաքից 49 կմ դեպի հարավ-արևելք: Հուլիսի 15-ին Իրանում գրանցվել է 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Խոյ քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք:
Տարածաշրջանից դուր նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ, որոնք տեղի են ունեցել խաղաղօվկիանոսյան օղակաձև գոտում (հրե օղակ): Հուլիսի 11-ին տեղի ունեցած 6.5 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ճապոնիայի Հոնսյու կղզու արևելյան ափերի մոտ: Երկրաշարժի հետևանքով տուժել է 3 մարդ, ովքեր ստորգետնյա ցնցումների ժամանակ ընկել են աստիճաններից: Վաղ ազդարարման համակարգով հայտարարվել է ցունամիի վտանգի մասին: Անվտանգության նկատառումներից ելնելով' Միյագի և Իվատե պրեֆեկտուրաներում բնակչությանը հաղորդվել է հեռոÖ ‚ մնալ ափամերձ տարածքներից: Երկրաշարժը հարուցել է մինչև 20 սմ բարձրությամբ ցունամիի ալիք: Հուլիսի 14-ին Ֆիլիպինների տարածքում տեղի է ունեցել սեյսմիկ իրադարձություն, որն ունեցել է 6.3 մագնիտուդ: Զոհեր և ավերածություններ չկան:
***
Իրանը պաշտոնական Բաքվին մեղադրել է թմրանյութերի մաքսանենգության մեջ
Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամուլի ծառայության ղեկավար Սեիդ Մուհամեդ Այաթոլլահին հայտարարել է, որ «չնայած Իրանը բազմիցս դիմել է Ադրբեջանին թմրանյութերի մաքսանենգության դեմ համատեղ պայքար տանելու հարցով, սակայն պաշտոնական Բաքուն դեռեւս ոչ մի պատասխան չի տվել»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով bizimxeber.az լրատվական կայքը, իրանցի դիվանագետը այդ հայտարարությունն արել է ի պատասխան Վրաստանում Ադրբեջանից Թուրքիա մեկնող բեռնատարում մոտ 3 տ հերոինի հայտնաբերման հետ կապված Ադրբեջանի խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջի կողմից հնչեցված այն մեղադրանքներին, թե Իրանը օգնում է իր տարածքով թմրանյութերի տարանցմանը:
Իրանցի դիվանագետը ափսոսանք է հայտնել, որ նման հայտարարություններով պաշտոնական Բաքուն փորձում է մոլորության մեջ գցել ընդհանուր կարծիքը եւ միջազգային հանրության ուշադրությունը շեղել' թմրանյութը Ադրբեջանից Վրաստան տարվելու հարցում:
Մուհամեդ Այաթոլլահին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում ամենահաջողած երկրներից մեկն է: «Մեր երկիրը բազմիցս կանխել է թմրանյութերը եվրոպական երկրներ փոխադրելը եւ այդ ճանապարհին բազմաթիվ նահատակներ է տվել: ԻԻՀ-ը մի քանի անգամ դիմել է Ադրբեջանի Հանրապետությանը թմրանյութերի մաքսանենգության դեմ համատեղ պայքար տանելու համար, սակայն դեռեւս ոչ մի պատասխան չի ստացել», -ասել է նա :
Իրանցի դիվանագետը հավելել է, որ Զահիդ Օրուջի կողմից այդ հարցում Իրանին մեղադրելու համար ԻԻՀ ԱԳՆ-ը նոտա է հղելու Ադրբեջանի արտգործնախարարությանը:
Ադրբեջանի խորհրդարանի անդամ Զահիդ Օրուջը «Ենի Մուսավաթ» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի տարածքով Վրաստան անցկացված հարյուրավոր միլիոն դոլար արժողությամբ թմրանյութի տարանցման մեջ մեղադրել էր Իրանի պաշտոնական կառույցներին:
Թմրանյութերի դեմ պայքարում անգործության մատնված Ադրբեջանը ջանքեր է գործադրում Վրաստանում հայտնաբերված թմրանյութի խոշոր խմբաքանակի համար միջազգային հանրության մեղադրանքներն իրենից վանելու համար: Հուսահատ Բաքուն Իրանի հասցեին արած անհաջող մեղադրանքներից հետո հանդես է եկել զավեշտալի հայտարարությամբ, թե Վրաստանի հարկային ծառայությունը հայտնել է, որ իբր, «2 տ 790 կգ հերոինը Վրաստան է մուտք գործել ոչ թե Ադրբեջանի տարածքից, այլ' Հայաստանի»:
***
Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար է. գործարարի եղբայր. Artsakh Today
Artsakh Today մամուլի կենտրոնը ներկայացնում է նախօրեին Մոսկվայում ձերբակալված հայազգի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի եղբոր՝ Վլադիմիր Հայրապետյանի մեկնաբանությունը:
«Ես եղբորս ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար եմ համարում: Տարիներ շարունակ կառավարելով նրան պատկանող բիզնեսները, վստահ եմ՝ ռուսական լրատվամիջոցներում Լևոնին վերագրված բոլոր մեղադրանքները սուտ են: Լևոն Հայրապետյանից որևէ տեղեկություն չկա, քանի որ չի հաջողվում կապ հաստատել անձամբ իր հետ:
Այս ամենը ակնհայտ քաղաքական պատվեր է: Իմ հաջողակ եղբայրը հարստանալու մոլուցքով չէր տառապում և ունեցած միջոցներն էլ ուղղում էր բացառապես հայրենիքի զարգացմանը, ինչն էլ շատերին ձեռնտու չէր»,- ասվում է Վլադիմիր Հայրապետյանի մեկնաբանության մեջ:
Artsakh Today մամուլի կենտրոն
***
Ուկրաինայի ՆԳՆ-ն գտել է Ավակովի դեմ մահափորձ իրականացնող առաջին կասկածյալին
Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ մահափորձի կազմակերպման հետ կապ ունի Դոնեցկի մարզի Գորլովկա քաղաքի աշխարհազորայինների ջոկատի հրամանատար Իգոր Բեզլերը: Այս մասին հայտնում է ria.ru-ն։
Ըստ Ուկրաինայի ՆԳՆ-ի՝ մահափորձը ծրագրվել է իրականացնել հուլիսի 7-9-ը, ինչի համար պատրաստվել է մի քանի դիվերսիոն խումբ, սակայն Բեզլերը հերքում է իր կապը մահափորձի կազմակերպման հետ։
«Այժմ ամեն ինչ ինձ վրա կբարդեն։ Մենք դրա հետ կապ չունենք։ Կարծում եմ, որ պատճառն այն տեսանյութն է, որը նախօրեին տեղադրել էին մերոնք: Մարդիկ վերջապես հասկացան, թե ով է Ավակովը»,- հայտարարել է Բեզլերը։
Հուլիսի 16-ին աշխարհազորայինները համացանցում տեսանյութ են տեղադրել, որտեղ ուկրաինացի ուժայինը պատմում է Ազգային գվարդիայի կողմից Կրասնի Լիման քաղաքում իրականացված «սպանդի» մասին։
***
Լևոն Հայրապետյանը կալանավորվեց. միջնորդությունը բավարարվել է
Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարեց հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը: Այս մասին հայտնում է itar-tass-ը։
Լևոն Հայրապետյանը կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 15-ը: Դատարանը կալանքի մասին որոշումը մեկնաբանել է՝ հայտնելով, որ ազատության մեջ գործարարը կարող է օգտագործել իր կապերը և թաքնվել նախաքննությունից:
Հիշեցնենք, որ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին ձերբակալել էին Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում:
Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հանցագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:
***
Երկու զինվորների հայրը Սեյրան Օհանյանին խնդրել է, որ երրորդ որդուն էլ զորակոչեն Ղարաբաղ
Վարդենիսցի Թելման Հարությունյանը Կենտրոնական հավաքակայան է եկել մեկ ցանկությամբ, որպեսզի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին խնդրի, իր երրորդ որդուն էլ ուղարկեն զինվորական ծառայության Ղարաբաղ: Թելմանի երկու որդիներն էլ զինվորներ են' մեկը ծառայում է Հայաստանում, մյուսը' Ղարաբաղում: Թելմանը Կենտրոնական հավաքակայան է եկել որդու խնդրանքով: «Ինձ ասում է' պապ ես էդ հողը շատ եմ սիրում, ուզում եմ գնամ էդ հողում ծառայեմ», - «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հարությունյանը' հավելելով, որ որդիներից ծառայության հետ կապված երբևէ դժգոհություն չի լսել:
Կենտրոնական հավաքակայան այցելած Սեյրան Օհանյանը նախ զարմացավ ծնողի նման առաջարկությունից, սակայն դիմեց զորակոչն անցկացնողներին' հաշվի առնել ծնողի ցանկությունն ու երիտասարդին զորակոչել Ղարաբաղ: Կենտրոնական հավաքակայանում հավաքված ծնողների հետ զրուցելուց հետո նա ծանոթացավ զորակոչիկների առողջական վիճակին, այնուհետև մասնակցեց նաև վիճակահանությանը:
Պաշտպանության նախարարը բարձր գնահատեց զորակոչի ընթացքը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարի վիճակն ավելի է լավանում, թե′ կազմակերպման, թե′ հասարակությանը ներկայացնելու առումով: «Լուրջ աշխատանք ենք իրականացնում, թե′ նախապատրաստական փուլում, թե′ արդյունքների ամփոփման ժամանակ, ցուցումներ տալիս խնդիրները լուծելու համար»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը' հավելելով, որ վերջին տարիներին նախազորակոչային տարիքի երիտասարդների թե' կցագրման, թե բուժզննման աշխատանքներն ավելի բարձր հիմքերի վրա են: Նախարարի հորդորն է' ոչ թե վախենալ որդուն բանակ ուղարկել, այլ նախազորակոչային տարիքում լուրջ ուշադրություն դարձնել տղաների առողջությանը, ֆիզիկական պատրաստվածությանը:
Ձեռքբերումներին զուգահեռ նա ներկայացրեց նաև թերությունները՝ հավելելով, որ դրանք մշտապես գերատեսչության ուշադրության կենտրոնում են: «Դուք տեսաք, որ վերջին օրերին զինկոմիսարիատներից և բժշկական համակարգից աշխատակիցներ ձերբակալվեցին, ովքեր փորձել էին անօրինական բժշկական եզրակացություններ կամ տարկետումներ տալ: Իրավապահ մարմինները զբաղվում են այս հարցով, և մեղավորները խիստ պատասխան են տալու»,- շեշտեց Օհանյանը:
Սա կոռուպցիոն միակ բացահայտումը չէ, որ արվել է այս զորակոչի ընթացքում: Պարզվել է, որ կան նախկինում զորակոչիկների 3 տարի ժամանակահատվածով անօրինական տարկետում տալու 61 գործեր: Արդյունքում' բարձրաստիճան սպաներ են ազատվել աշխատանքից, ու նրանց նկատմամբ վարույթ է սկսվել:
«Այն, ինչ արվել է զորակոչի ընթացքը բարելավելու ուղղությամբ, կտրուկ շրջադարձային է, բայց, ցավոք սրտի, ոլորտը կոռուպցիոն ռիսկերով լի է: Ռիսկերը քչացել են, սակայն գտնվում են անձինք, որ փորձում են վերադառնալ հին մեթոդներին: Մեր գործն էլ կայանում է նրանում, որ դա թույլ չտանք»,- պարզաբանեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ամառային զորակոչը կավարտվի հուլիսի 31-ին:
***
Վարորդնե´ր, ուշադրություն. Երևանում նոր տեսախցիկներ կգօրծարկվեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2014 թվականի հուլիսի 28-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները.
1. Սայաթ-Նովա փողոց-Չարենցի փողոց,
2. Վարդանանց փողոց-Նար-Դոսի փողոց,
3. Հր. Քոչար փողոց-Գուլբենկյան փողոց,
4. Արցախի փողոց-Էրեբունու փողոց,
5. Հալաբյան փողոց-Աբելյան փողոց,
6. Բաբաջանյան փողոց-Անդրանիկի փողոց,
7. Աճառյան փողոց-Ծարավ Աղբյուրի փողոց,
8. Սեբաստիա փողոց-Շահումյան փողոց,
9. Փափազյան փողոց-Խաչատրյան փողոց,
10. Հալաբյան փողոց-Էստոնական փողոց:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
***
Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը վատացել է. նա ինսուլինի կարիք ունի
Արցախցի գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը վատացել է, նա ինսուլինի կարիք ունի. Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայրապետյանին կալանավորելուց հետ Facebook սոցիալական ցանցում նրա անունով էջ է բացվել, որտեղ առկա է հետեւյալ հաղորդագրությունը:
«Լևոն Հայրապետյանի հավատարմագրված անձ և ընկեր Մացակ Փոլադյանը քիչ առաջ զրուցել է Հայրապետյանի փաստաբանի հետ, որն այս պահին պատրաստվում է բողոքարկել Բասմանյան դատարանի որոշումը վերադաս դատարանում' խափանման միջոցը փոխելու նպատակով, բացի այդ, պաշտպանը հայտնել է, որ Լևոնի առողջական վիճակը լավ չէ, նա տառապում է շաքարային դիաբետով, ունի ինսուլինի կարիք և գտնվում է հոգեպես ընկճված վիճակում:
Լևոնը վերջերս տարել է ինսուլտ, և եթե չլինի բժիշկների հսկողության տակ՝ դժվար այդ անմարդկային պայմաններում կարողանա դիմանալ սպասվող պայքարին...»։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին' «Դոմոդեդովո» օդանավակայանում' Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանյան դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:
Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինագինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է:
Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ:
Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին, «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել:
***
Դոնեցկի մարզում մալայզիական Boeing 777 է կործանվել
Մոսկվայի ժամանակով ժամը 19.10-ին, Ուկրաինայի Դոնեցկի մարզում, ուկրաինա-ռուսաստանյան սահմանից ոչ հեռու վթարի է ենթարկվել մալայզիական ավիաուղիների Boeing 777 օդանավը:
Ըստ նախնական տեղեկությունների' նավակողին գտնվել է 295 մարդ, նրանցից 15-ն' անձնակազմի անդամներ: Նրանք բոլորը զոհվել են: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ' այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Օդանավը ընթանում էր Ամստերդամ-Կուալա Լումպուր երթուղով, և կործանումից առաջ գտնվում էր 10 հազար մետր բարձրության վրա:
***
ՀՀ պաշտպանության նախարարը պարգևատրել է Հունաստանի ռազմական կցորդին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության փոխդեսպան Գեորգիոս Պապակոստասին և Հունաստանի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Քրիստոս Դովասին' ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել Հունաստանի ռազմական կցորդին եռամյա առաքելության ընթացքում իրականացված մեծածավալ աշխատանքի համար:
Կողմերը փաստել են, որ վերջին տարիների ընթացքում հայ-հունական ռազմական համագործակցությանը ծավալը շեշտակի աճել է, և ակտիվացել են բարձրաստիճան փոխայցելությունները:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը հայ-հունական ռազմական համագործակցության գործում ունեցած նշանակալի ներդրման համար Հունաստանի ռազմական կցորդին պարգևատրեց ՀՀ զինված ուժերի «Ռազմական համագործակցության համար» մեդալով:
***
Խոշոր ավտովթար Ռուսաստանում. զոհվել է վեց հայ, կան վիրավորներ
Հուլիսի 17-ին' ժամը 19.07-ին, ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ Մ-5 դաշնային ավտոճանապարհի 785-րդ կմ-ում Ուլյանովսկի տարածաշրջանի Բոլշոյ Չիրկլեյ շրջանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Իվեկո» մակնիշի բեռնատարը և «Լեքսուս» մակնիշի 34 AC 818 պ/հ ավտոմեքենան, ինչից տեղում մահացել են ՀՀ քաղաքացիներ Անի (ծնվ.1991 թ.), Արսեն (ծնվ.1957 թ.), Հմայակ (ծնվ.1989 թ.), Ազատ Թովմասյանները (ծնվ.1988թ.) և Ազոկիկ Ավանեսյանը (ծնվ.1959թ.), իսկ տուժածներ Հասմիկ (ծնվ.1996 թ.), Արսեն (ծնվ.2011 թ.), Արմեն Թովմասյանները (ծնվ.2012թ.) և Հասմիկ Ավանեսյանը (ծնվ.1994թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նիկոլաևսկի շրջանի կենտրոնական ԲԿ, որտեղ Հասմիկ Ավանեսյանը մահացել է, իսկ Արսեն և Արմեն Թովմասյանների առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Հասմիկ Թովմասյանինը' բավարար: