Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, որ ինքը դատախազության չապացուցված մեղադրանքներին պատասխանելու եւ բանտում նստելու ժամանակ չունի: «®Ժամանեմ Վրաստան՝ բավարարելու համար ռուսաստանցի օլիգարխ Իվանիշվիլիի ցանկությու՞նը: Ես դրա ժամանակը չունեմ® ժամանեմ Վրաստան, զնդան նստեմ եւ հրաժարվե՞մ այն ամենից, ինչով այժմ զբաղվում եմ»,- Վաշավայից հայտարարել Է Սահակաշվիլին Վրաստանի հեռուստաալիքների եթերում, տեղեկացնում Է «Արմենպրեսը»:

 

Վրաստանում ներկայումս Սահակաշվիլիին հեռակա առաջադրվել են պաշտոնեական լիազորությունների վերազանցման մեղադրանքներ 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ակցիայի ցրման, «Իմեդի» հեռուստաընկերության ավերման եւ Բադրի Պատարկացիշվիլիի հեռուստաընկերության բռնագրավման գործով եւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի կազմակերպման գործով: Թբիլիսիի քաղաքային դատարանն օգոստոսի լույս 2-ի գիշերը բավարարել Է Գլխավոր դատախազության միջնորդությունը եւ հեռակա ընտրել Է նախնական կալանքը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի համար, հաղորդել Նովոստի-Գրուզիան: