Լեռնային Ղարաբաղի կառավարության աջակցությամբ Երևանի առևտրաարդյունաբերական պալատն ու Արցախի ներդրումային հիմնադրամը Ստեփանակերտում հոկտեմբերի 3-6-ը կանցկացնեն բիզնես-համաժողով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի Առևտրաարդյունաբերական պալատից, միջոցառմանը մասնակցելու են հայտնի մասնագետներ Արցախից ու Հայաստանից, նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետություններից:

 

Բիզնես-համաժողովի հիմնական թեմաներն են' ներդրումային գրավչությունը տարածաշրջանում և պետության աջակցությունը, ԼՂՀ բժշկական և դեղագործական ոլորտների իրավիճակը, տեղեկատվական տեխնոլոգիաների դերը տարածաշրջանում բիզնեսի զարգացման հարցում, ժամանակակից շինարարություն. շինանյութերի արտադրման նոր տեխնոլոգիաներ, սննդի արդյունաբերություն' արտահանման արդիական խնդիրները, Արցախի բանկերի և վարկային կազմակերպությունների օգնությունը բիզնեսի խթանման հարցում, փոխադրման և լոգիստիկայի զարգացման վերաբերյալ առաջարկություններ:

 

Բազմաթիվ ոլորտային սեկցիոն նիստերը և կոնտակտային բորսան կօգնեն գործարարներին նոր առևտրատնտեսական կապեր ստեղծել ԼՂՀ գործարարների միջև, ամրապնդել արդեն ստեղծված կապերը, ինչպես նաև հիմնել նոր բիզնես: