«Russia Today» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հերքել է լուրերը, թե հարենքի դավաճան է եւ աշխատում է հօգուտ Լիբանանի:

«Երբ 18 տարեկան էի, кубаньточкару ֆորումում սիրում էին գրել, թե հայրս հայ համայնքում ազդեցիկ մարդ է կամ պարզապես միլիոնատեր, եւ դրա համար են ինձ վերցրել տեղի հեռուստաընկերությունում աշխատելու, տալիս են 200 դոլար եւ թերթերում տպագրում են իմ բանաստեղծությունները: Հետո ֆորումցիները «աճեցին» ու «գլխի ընկան», որ ոչ թե հայրս է, այլ սիրեկանս ու սկսեցին այդ մասին գրել:Տարիներն անցնում են, սակայն ֆորումում քննարկումները շարունակվում են: Վերջին տարվա ընթացքում իմացա օրինակ, որ ինձ նշանակելու են մամուլի եւ տեղեկատվության նախարար, Պուտինի մամուլի քարտուղար, «НТВ» -ի գլխավոր խմբագիր, որ մենք միլիոններ ենք տվել Ասանժին եւ ես անձամբ եմ նրան ուղեկցել Էկվադորի դեսպանատուն...Մի անգամ ինձ նույնիսկ ցույց տվեցին մի ոչ տեղական կազմակերպության «հետազոտություն», որից հետեւում էր, թե ես հայրենիքի դավաճան եմ եւ աշխատում եմ...հօգուտ Լիբանանի: Լավ, Երեւանը հասկացանք, հայրս գոնե ինձ կներեր, բայց Լիբանա՞ն: Հիմա էլ մի նոր եկաթբետոնե ինսայդ. ես «НТВ»-ով (որտեղ, ի դեպ, մի տարի է, ինչ գլխավոր խմբագիր եմ) շատ «ատամ կոտրող»' «Կովկասյան հովվաշներ» անվանումով հաղորդում եմ վարելու:Այդ առումով ուզում եմ հայտարարել հետեւյալը.Առաջինը. վիրավորական է, որ դադարել են ինձ արդեն սրա-նրա սիրուհին համարել. անգամ Ասնաժի: Ծերանում եմ:Երկրորդ. հայրս ալեհեր ու անհանգիստ է եւ նրա վրա թանկ է նստում ամեն անգամ միջքաղաքայինով զանգել՝ «Իսկ ճի՞շտ է, որ գրել են…» հարցով:Սիրելի հայրիկ: Այդ ամենը ճիշտ չէ: Ես ոչ նախարար եմ, ոչ մամուլի քարտուղար եւ ոչ էլ կովկասյան հովվաշուն, չնայած վերջինի առումով դու ինքդ երբեմն կվիճեիր: Հանգիստ քնիր: Եվ բավական է լսել կուբանական ֆորումի հեքիաթները»,-գրել է Սիմոնյանն «Живом журнале»-ի իր էջում, տեղեկացնում է «Էխո Մոսկվին»: