Հայաստանում երիտասարդացել է սրտանոթային հիվանդությունների ախտորոշումը, և այս հանգամանքը պայմանավորված է այն հանգամանքով, որ երիտասարդ սերունդը ավելի գիտակից է վերաբերվում սեփական առողջությանը և նախընտրում է հետազոտվել, ինչի շնորհիվ հաջողվում է հայտնաբերել խնդիրները սկզբնական փուլերում:
Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողներին տեղեկացրեց Երևանի գլխավոր սրտաբան, կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի ղեկավար Պարունակ Զելվեյանը:
«Սրտանոթային հիվանդությունների պատճառով երիտասարդների մահերի կրճատումը շատ կարևոր է: Վերջին վերլուծությունները ցույց են տալիս, որ առողջ կենսակերպը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման ամենակարևոր գործոնն է: Մենք այնսօր ուշադրություն ենք դարձնում բուժական մոտեցումների վրա, սակայն մոռացել ենք, որ ամենակարևորը առողջ ապրելակերպն է», - տեղեկացրեց Պարունակ Զելվեյանը:
Երևանի գլխավոր սրտաբանը օրինակ բերեց Ֆինլանդյալում առողջ ապրելակերպի վերաբերյալ կիրառած պետական մոտեցման արդյունքը, որի շնորհիվ տասը տարվա ընթացքում 60%-ով նվազել է մինչև 65 տարեկան մարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների պատճառով մահացությունը: Նվազեցման պատճառը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման պետական հայեցակարգի կիրառումն էր:
«Մեզ համար կարևոր է, որպեսզի ռիսկային գործոնների վաղ հայտնաբերումը, կանխարգելումը: Եվ այդ դեպքում, բնականաբար, կնվազեն երիտասարդների սրտանոթային հիվանությունների պատճառով մահացության դեպքերը: Ցավոք, ներկա պահին չունենք պետական մոտեցում այս խնդրի շուրջ, սակայն, մոտ ապագայում, Համաշխարհային բանկի հետ նախատեսվում է մշակել այն», - ասաց Պարունակ Զելվեյանը:
Ստրանոթային հիվանդություններից մահացության մեջ ամենամեծ ազդեցությունը ունի զարկերակային ճնշման գերբարձրացումը: Սակայն, ինչպես հավելեց սրտաբանը, հիվանդությունների կանխարգելման համալիրը, բացի բարձր զարկերակային ճնշման նվազեցումից, իր մեջ ընդրկում է առողջ կենսակերպը' ոգելից խմիչքների սահմանափակ օգտագործումը, ծխախոտից, ճարպոտ սննդից հրաժարումը և քայլելը:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում զարկերակային ճնշման գերբարձրացուման պատճառով մահացությունը բնակչության մոտ կազմում է մոտ 30%. Երևանում' 27%, իսկ հանրապետության մնացած տարածքում' 32%: Դա նշանակում է, որ չափահաս անձանձից յուրաքանչյուր երրորդն ունի զարկերակային ճնշման հետ կապված խնդիր: