Նոյեմբերի 5-ին' ժամը 10.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները Կասյան փողոցի շենքերից մեկի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1981 թ. ծնված Գեղամ Վ.-ին:

 

Նա խոստովանել է, որ թիվ 37 երթուղային ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ՝ գումարով:

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1992 թ. ծնված Մերինե Խ.-ին:
Տուժողից ընդունվել է հաղորդում:

 

Կատարվում է հետաքննություն: