Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում հակիրճ քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերը, ինչպես նաեւ Ուկրաինայի, Սիրիայի, Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» -ը, հայտնել է ՌԴ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Պուտինը եւ Օբաման կարողացան զրուցելու համար մի քանի անգամ օգտագործել գագաթնաժողովի աշխատանքի դադարները: Նրանք արծարծեցին երկկողմ հարաբերությունների հարցերը, Ուկրաինայի, Սիրիայի, Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը»,-ասել Է նա, նշելով, որ շփումը կարճ Է տեւել:

 

«Հանդիպման հնարավորությունները երկուսից ավելին են եղել, դրանք կարճատեւ զրույցներ Էին»,-հավելել Է Պեսկովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: