Խորվաթիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը Եվրո 2016-ի ընտրական փուլում Իտալիայի դեմ արտագնա հանդիպմանը վնասվածք է ստացել: Ֆուտբոլիստը խաղի 28-րդ րոպեին աճուկի մկանը ձգելու պատճառով փոխարինվել է:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Մոդրիչը կբացակայի 3-4 շաբաթ:
Նոյեմբերի 17-ին ֆուտբոլիստը բուժզննում կանցնի՝ վնասվածքի բնույթը վերջնականորեն որոշելու համար:
Նշենք, որ թիմերի միջև պայքարն ավարտվել է 1:1 հաշվով: