Ֆրանսիայի Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը հայտարարել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակին անդամակցելու իր որոշման մասին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, hայտարարության մեջ Նիկոլա Դարագոնը նշել է, որ Վալանսն իր ներդրումը կունենա Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի կողմից իրականացվող ժողովրդական դիվան ագիտության մեջ:

 

Վալանսի քաղաքապետը նաև ընդգծել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության անհնարին է կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և նշել, որ խաղաղությանն ու ժողովրդավարությանն ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումն արդար է: Նիկոլա Դարագոնը նաև հայտնել է Վալանսի և Ստեփանակերտի միջև Բարեկամության հռչակագրի ստորագրելու իր մտադրության մասին:

 

Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը ստեղծվել է 2013թ.-ի մարտի 19-ին, որին անդամակցում են քաղաքական գործիչներ, Խորհրդարանի պատգամավորներ և սենատորներ։ Նիկոլա Դարագոնը դարձել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամո ւթյան շրջանակի 30-րդ անդամը։