«Սոյուզ ՏՄԱ-15Մ» օդաչուավոր տիեզերանավը, որը մեկնարկել Է «Բայկոնուր» տիեզերակայանից, նոյեմբերի 24-ին ավտոմատ ռեժիով կցվել Է Միջազգային տիեզերակայանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռոսկոսոմոս»-ին:
Տիեզերանավում Է Միջազգային տիեզերակայան մեկնած արշավախմբի միջազգային անձնակազմը՝ «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Անտոն Շկապլերովը, ամերիկացի Թերի Վերտսը եւ Եվրոպայի տիեզերական գործակալության աստղանավորդ Սամանտա Քրիստոֆորետին:
Այս արձակման առանձնահատկություններից մեկն Է դարձել Սամանտա Քրիստոֆորետիի մասնակցությունն արշավախմբին. նա Եվրոպայի տիեզերական գործակալությունից Միջազգային տիեզերակայան մեկնած առաջին կին աստղանավորդն Է վերջին 13 տարվա ընթացքում: