ՌԴ մայրաքաղաքում կայացած Ճարտարապետների միությունների միջազգային ընկերակցությունների համաժողովի շրջանակում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նոյեմբերի 25-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային-կոմունալ ենթակառուցվածքների նախարար Միխայիլ Մենի հետ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում' շինարարության բնագավառում լիցենզիաների փոխադարձ ճանաչման, տեխնիկական նորմավորման և այլն:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կնախապատրաստեն երկու նախարարությունների միջև համագործակցության ուղիների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր: