Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արած վեջին կտրուկ հայտարարությունները, որոնք վերաբերում են ուկրաինական հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը, կարող են վկայել «արեւելյան քաղաքականությունից» Գերմանիայի հրաժարվելու եւ եվրոպական աշխարհաքաղաքականության մեջ ուժերի դասավորության Էական փոփոխման մասին, գրում է Le Monde-ի նախկին գլխավոր խմբագիր Նատալի Նուգայրեդը The Guardian-ում հրապարակված՝ իր հոդվածում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Գերմանիան «արեւելաքաղաքական» ուղեգծին հետեւում Էր մի քանի տասնամյակ, եւ դրա փոփոխությունը կարող Է ուժեղ ազդեցություն ունենալ Եվրոպայի արտաքին քաղաքական իրադրության վրա: Եթե դա տեղի ունենա, Գերմանիայում Ռուսաստանի կողմնակիցները կհայտնվեն վիթխարի ճնշման ներքո, իսկ Եվրոպայի բոլոր երկրներն ուշադրությամբ կհետեւեն ոչ միայն այն բանին, թե ինչպես են փոխվում ռուս-գերմանական, այլեւ գերմանա-ամերիկյան հարաբերությունները, ասված Է հոդվածում:
Սիդնեյում իր արտասանած ճառի ժամանակ Անգելա Մերկելը խստորեն դատապարտել Է Ռուսաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցում եւ հայտարարել, որ Ռուսաստանն «Ուկրաինան ընկալում Է որպես իր ազդեցության ոլորտի պետություն»: Սակայն ամեն դեպքում Գերմանիայի կանցլերի համար այնքան Էլ հեշտ չի լինի անմիջապես փոխել երկրի աշխարհաքաղաքական ուղեգիծը, քանի որ քաղաքական շահերը բախման մեջ են մտնում տնտեսականների հետ:
Ռուսաստանը Գերմանիայի թիվ մեկ առեւտրական գործընկերն Է Եվրոպայում: Ըստ որում հարկ Է սպասել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհայտարարի ԱՄՆ-ի «թելադրանքին» Գերմանիայի ենթարկվելու մասին, ինչը կարող Է առանձնապես հիվանդագին լինել Բեռլինի եւ Վաշինգտոնի միջեւ վերջերս ծագած լրտեսական սկանդալի ֆոնին, գրում Է հրատարակությունը:
Անտարակույս, Գերմանիայի աշխարհաքաղաքականության բնագավառում հնարավոր շրջադարձի համար կուրախանան Լեհաստանը եւ մերձբալթյան պետությունները, ինչպես նաեւ Վրաստանը: Միեւնույն ժամանակ Մերկելը կարող Է լրջագույն առարկությունների բախվել երկրի ներսում, ինչպես նաեւ դժգոհության՝ Իտալիայի, Հունգարիայի եւ նույնիսկ Չեխիայի կողմից, կարծում Է The Guardian-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: