Հունահռոմեկան ոճի Հայաստանի լավագույն ըմբիշներից մեկը՝ 2014 թ աշխարհի առաջնության 75 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն, 2012 թ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 2009-2010 թթ Եվրոպայի չեմպիոն, 27-ամյա անվանի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը պատվաբեր ու պատմական առաջարկ է ստացել իր երազած Նյու-Յորքի նշանավոր «Մեդիսոն Սքվեր Գարդեն» (Madison Square Garden՝ MSG ) մարզապալատում այս տարվա դեկտեմբերի 21-ին մրցամարտ անցկացնելու ԱՄՆ-ի լավագույն ըմբիշներից մեկի՝ ԱՄՆ-ի օլիմպիական հույս հանդիսացող, երկրի եռակի չեմպիոն, NCAA՝ քոլեջների ազգային ատլետիկ ընկերակցության քառակի չեմպիոն, 23-ամյա Կայլ Դեյկի հետ: Վերջինս միակն է, ում 4 անգամ հաջողվել է դառնալ NCAA-ի չեմպիոն ՝4 տարբեր քաշային կարգերում: Նա 2012 թ Լոնդոնի օլիմպիադա մեկնող թեկնածուների թվում է եղել, սակայն ԱՄՆ-ի առաջնությունում ի վերջո 3-րդ տեղն է գրավել, որի պատճառով էլ չի մեկնել Լոնդոն: Դեյկին այս տարի էլ վնասվածքի պատճառով չմասնակցեց սեպտեմբերին Տաշքենդում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
Դեկտեմբերի 21-ին MSG- մարզապալատում տեղի են ունենալու քոլեջների ըմբշամարտի առաջնության հանդիպումներ, իսկ երեկոյի գլխավոր իրադարձությունն ու զարդն էլ լինելու հենց Ջուլֆալակյան–Դեյկ հանդիպումը: Բացառիկ այս մենամարտը կազմակերպվել է մարզական սննդի հայտնի Grapple ընկերության հովանավորությամբ: Մարզապալատ մուտք գործելու տոմսերն այդ երեկո արժենալու են 20-55 դոլար:
Այս ամենի մասին տեղեկանում են ըմբշամարտի ԱՄՆ-ի պաշտոնական կայքում՝ hwww.teamusa.org-ում ՝ զետեղված ընդարձակ հոդվածից: Այս պատմական մենամարտի մարտահրավերն ընդունելու առիթով Արսենը նշել է հետևյալը.
«Իմ հետաքրքրությունը մեծապես շարժեց այս եզակի հնարավորությունը՝ հանդիպելու ԱՄՆ-ի լավագույն ըմբիշ Կայլ Դեյկի հետ: Միշտ էլ իմ երազանք է եղել մրցակցել «Մեդիսոն Սկվեր Գարդենում», և ես իհարկե անհամբերությամբ սպասում եմ Նյու–Յորքի հայ համայքի աջակցությանը»
Արսեն Ջուլֆալակյանն՝ ընդդեմ ԱՄՆ-ի եռակի չեմպիոն Կայլ Դեյկի
13:13 - 29.Նոյեմբեր.2014
Առաջարկում ենք նաև
12/09/14 18:21
Արսեն Ջուլֆալակյանն` աշխարհի չեմպիոն
15/07/20 19:58
Ադրբեջանցի ցանցահենները կոտրել են Երոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանի ինստագրամյան էջը
22/11/19 20:12
Արա Մինասյան ընդդեմ Արսեն Թորոսյան գործով վերաքննիչ բողոքները մերժվել են. Գևորգ Գյոզալյան
04/09/19 16:02
ԵՊԲՀ-ն հայցադիմում կներկայացնի ընդդեմ Արսեն Թորոսյանի
06/05/19 11:20
63-ամյա քաղաքացին հայտնել է, որ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ու նրա հայրը իրեն ծեծել են
18/04/17 23:26
Արսեն Ջուլֆալակյանն ու Վարշամ Բորանյանը չեն մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը
23/12/16 16:19
Արսեն Ջուլֆալակյանն առաջին անգամ ցույց է տվել դստերը (ֆոտո)
15/10/15 11:12
Գրիշչուկը բլից շախմատի եռակի չեմպիոն. Արոնյանը 11-րդն է
25/06/15 14:51
Արսեն Գրիգորյանը եռակի հայր է դարձել
22/12/14 12:54
Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց Կայլ Դեյկին (տեսանյութ)
12/09/14 18:00
Արսեն Ջուլֆալակյանը` աշխարհի չեմպիոն
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան