Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկարատև ընդմիջումից հետո հինգշաբթի օրը դարձյալ հայտնվել է հանրության մեջ և այցելել է Դամասկոսի հյուսիսում գտնվող մզկիթը՝ մասնակցելու Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրվան նվիրված արարողությանը։ Այս մասին հաղորդում է France-Presse-ը։Հաղորդվել է, որ Ասադը մզկիթ է եկել երկրի հոգևոր առաջնորդների ուղեկցությամբ։ Միջոցառումը հեռարձակվել է սիրիական հեռուստատեսությամբ։

Նախագահը հաճախակի չի հայտնվում մարդկանց մեջ, որի պատճառով լուրեր են տարածվում, թե փախել է երկրից։ Վերջին անգամ նա հանրության առջև հանդես է եկել հունվարի սկզբին՝ Դամասկոսի օպերային թատրոնում ունեցած իր ելույթով, որը հեռարձակվել է բազմաթիվ արտասահմանյան հեռուստաալիքներով։