Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը նշել է այն ակումբների անունները, որոնց համարում է իր թիմի գլխավոր մրցակիցները:

«Իսպանիայի առաջնությունում մեր գլխավոր մրցակիցներն են «Ատլետիկոն» և «Բարսելոնան»: Այս թիմերը երկրի չեմպիոնության համար կպայքարեն մինչև վերջ: Հուսով եմ՝ նույնը կարելի է ասել նաև մեր մասին, քանի որ մենք իսկապես կարողանում ենք լավ կատարել մեր առաջ դրված խնդիրը: Միջազգային արենայում մեր մրցակիցներն են «Ատլետիկոն» և «Բավարիան»,- Կասիլյասի խոսքը մեջբերրում է AS-ը: