«Փեշմերգա» քրդական զորքին վերջին 48 ժամվա ընթացքում հաջողվել է մոջահեդներից ազատել Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող 30 գյուղերը: Այս մասին հայտնել է «Ալ Մայադին» հեռուստաընկերությունը:

 

Իրականացված գործողությունների արդյունքում հաջողվել է լիովին բացել Սինջար լեռնային շրջանը Դոհուք քաղաքի հետ կապող մայրուղին:

 

Միևնույն ժամանակ, Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերը հետ են մղել ԻՊ-ի գրոհայիններին սահմանային գոտու ինը գյուղերից' եզդի փախստականների համար միջանցք բացելով դեպի Սիրիայի սահման: