Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցի ոստիկանության մայոր, ով զբաղվել է թմրանյութերի առեւտրով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Մոսկոսվսկի կոմսոմոլեց» թերթը, 43-ամյա ոստիկանը դեկտեմբերի 26-ին ձերբակալվել է Չերկիզովի փողոցում այն պահին, երբ փորձել է հերոյին վաճառել քաղաքացիներին: Պարզվել է, որ նա այդ փողոցում մշտապես զբաղվել է թմրանյութերի առեւտրով:

 

Ադրբեջանցի ոստիկանը կասկածվում է թմրանյութերի առեւտրով զբաղվող խոշոր ցանցի անդամ լինելու մեջ: Նրա տանը խուզարկության ժամանակ ոստիկանության աշխատակիցները 235 գ հերոին են հայտնաբերել:

 

Ոստիկանի նկատմամբ &laqu o;Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն» հոդվածով քրեական գործ է բացվել