Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը հասել է 7842-ի, վարակված է 20 հազար 81 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալները:

 

ԱՀԿ-ի վիճակագրությամբ ներառված հիվանդանալու բոլոր դեպքերը վերաբերում են Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրի՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին:

 

Իրադրությունն առավել ծանր է մնում Լիբերիայում, որտեղ մահացել է 3413 մարդ: Մինչդեռ Սիեռա Լեոնեում առավել մեծ է վարակվածների թիվը՝ 9409: Գվինեայում թե մահացածների, թե հիվանդացածների թիվը զգալիորեն ավելի պակաս է, քան վերը նշված երկու պետություններում եւ կազմում է համապատասխանաբար 1697 եւ 2695:

 

ԱՀԿ-ի տվյալներով՝ դեկտեմբերի 26-ից արեւմտաաֆրիկյան այդ երեք երկրներում համաճարակի զոհերի թիվն ավելացել է 149-ով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: