Ամերիկյան առաջատար լրատվական գործակալությունները հրաժարվել են վերատպել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնք դարձել են ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի հարձակման պատճառ. հայտնում է Reuters-ը:
The New York Times-ը, The Wall Street Journal-ը, Reuters-ը և Associated Press-ը հայտարարել են, որ չեն հրապարակի կրոնական զգացմունքները վիրավորող ծաղրանկարները: Ինչպես հաղորդվում է, ծաղրանկարները վերատպել են միայն The Daily Beast և Slate առցանց պարբերականները:
«Տվյալ հարցի մանրակրկիտ քննարկումից հետո The Times-ի խմբագիրները որոշել են, որ ծաղրանկարների նկարագրությունը ընթերցողներին կտա բավարար տեղեկատվություն այսօրվա պատմությունը հասկանալու համար», - ասել է New York Times Company-ի մամուլի քարտուղար Դանիել Ռոադեսը: