Ինդոնեզիայի փրկարարներին հաջողվել է գտնել Air Asia-ի կործանված ինքնաթիռի երկրորդ «սև արկղը»: Այս մասին գրել է Газета.Ru-ն' հղում անելով Detik.com-ին:

 

Ինդոնեզիայի ազգային տրանսպորտային անվտանգության կոմիտեի քննիչ Մարջոնո Սիսվոսուվարնոն հայտարարել է, որ որոշ ժամանակ անց երկրորդ «սև արկղը» կբարձրացնեն ծովի մակերես:

 

Ավելի վաղ, փրկարարներին հաջողվել է բարձրացնել Air Asia-ի առաջին «սև արկղը»: Որոնողական գործողությունը շարունակվում է: