Moody's վարկանիշային գործակալությունը 2015 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ի մինչեւ 5,5 տոկոս նվազում է կանխատեսում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

 

Ավելի վաղ ՌԴ-ի տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Վեդյովը 2015 թվականի առաջին եռամսյակում երկրի ՀՆԱ-ի՝ տարեկան արտահայտությամբ 1 տոկոսից ավելի անկում է կանխատեսել:

 

Նախարարության հաշվարկների համաձայն՝ 2015 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ն կարող է նվազել 5 տոկոսով՝ բարել նավթի 40 դոլար գնի դեպքում: Ընդսմին դոլարի փոխարժեքը տատանվելու է 60-70 ռուբլու սահմաններում:

 

«Ինտերֆաքս»-ը հիշեցնում է, որ այս շաբաթ Համաշխարհային բանկը նույնպես կանխատեսում է հրապարակել Ռուսաստանի տնտեսության հեռանկարների վերաբերյալ: Դրանում փորձագետները 2015 թվականին երկրի ՀՆԱ-ի անկում են սպասում 2,9 տոկոսի չափով: