Աշխահն ի վիճակի չԷ հաղթելու Սիրիայում եւ Իրաքում պատերազմող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանն առանց Ռուսաստանի հետ փոխգործակցության: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Լոնդոնի Independent թերթի Էջերում այս տեսակետը հայտնել Է նրա մեկնաբան Մերի Դեժեւսկին: «Միջազգային համագործակցությունը կարող Է գործել սոսկ այն դեպքում, եթե հրավիրված են բոլոր հանգուցային խաղորդները, իսկ դա նշանակում Է նաեւ Ռուսաստանը»,- ասված Է նյութում:

 

«Ուկրաինայի ճգնաժամից Արեւմուտքը գլուխը կորցնում Է»,- կարծում Է Դեժեւսկին՝ խոսելով հունվարի 22-ին Լոնդոնում կայացած՝ 21 երկրների՝ ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի «հանգուցային մասնակիցների» պատվիրակների հանդիպումից ստացված խառնաշփոթ տպավորության մասին: Լրագրողն ուշադրություն Է հրավիրել նստաշրջանում ՌԴ-ի պատվիրակների բացակայության վրա: Դեժեւսկին քննադատում Է Արեւմուտքի ներկայիս դիրքորոշումը, որը կապված Է առավելագույնս հնարավոր թվով ուղղություններով Ռուսաստանի մեկուսացման փորձերի հետ:

 

Մի կողմից, գրում Է լրագրողը, այս մոտեցումը չի նպաստում ռուսաստանցիների հետ կապերի արդյունավետ զարգացմանը: Երկրորդ, ընդգծում Է նա, «ԻՊ-ն եւ, ամբողջությամբ վերցված, իսլամիստ զինյալները, ընդհանուր թշնամի են Արեւմուտքի եւ Ռուսաստանի համար: Երրորդ խնդիրը, որը հեղինակը համարում Է առավել անհետաձգելի, այն Է, որ ՌԴ-ին օստրակիզմի ենթարկելու Արեւմուտքի ձգտումն «սպառնում Է Ուկրաինայի հակամարտության որեւիցե լուծման ձգձգմամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: