Հունվարի 25-ին, ժամը 06.59-ին ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Ապարան ավտոճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի 71 TV 700 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Վերածնունդ» հուշարձանի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել Ա. Ս.-ի ավտոմեքենան:

 

***

Հունվարի 24-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկափոր քաղաքի «Նաիրի» հյուրանոցի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ն. Մ.-ին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 47LR444 պետհամարանիշի ավտոմեքենան: