Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գտնում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խաղաղության նախաձեռնությունը' ուղղված Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, կարող է աշխատել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այդ մասին Պոշորենկոն հայտարարել է Մյունխենում ընթացող անվտանգության կոնֆերանսի ժամանակ:

 

 

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ խաղաղության նոր նախաձեռնությունը կօգնի հասնել «Եվրոպայում մեծ անվտանգության հաստատմանը»:

 

 

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մոսկվայում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Օլանդի միջև բանակցություններից հետո, որոնք տևել են շուրջ 5 ժամ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն, Ֆրանսիան ու Գերմանիան պատրաստում են համատեղ հնարավոր փաստաղթթի տեքստը'Մինսկի պայմանավորվածությունների կատարման շուրջ: